Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական հայրենիքում անկախ պետականության պայմաններում հայկական ինքնության վտանգի խնդրի առջեւ ենք կանգնել. Արսեն Համբարձումյան

Դեկտեմբեր 06,2025 19:20

-Նման ցանկություն կամ նման մտադրություն ունեցող մարդիկ լավ չեն պատկերացնում՝ ինչ ասել է դաշնակցություն: Եթե հասկանային դաշնակցության էությունն ու մեր անցած ճանապարհը, կարծում եմ՝ իրենց նման արտահայտություններ թույլ չէին տա,- այսօր ՀՅԴ 135 ամյակի առիթով լրագրողներին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցությունը փակելու խոսակցություններին:

Համբարձումյանի խոսքով՝ ամենատարբեր ուժերի, ամենատարբեր պետությունների  կողմից ՀՅԴ-ն կասեցնելու, թուլացնելու, լուսանցքից դուրս մղելու փորձեր են եղել, բայց որեւէ փորձ չի հաջողվել.  «ՀՅԴ-ն շարունակում է իր երթը հակառակ այդ բոլոր մոտեցումների եւ ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ փորձ այդ ուղղությամբ չի կարող հաջողել»:

Նա նաեւ ասաց, որ այսօր իրենց առջեւ դրված գլխավոր խնդիրը ազգի ինքնության դեմ ուղղված ներքին ու արտաքին մարտահրավերներն են: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ազգային բոլոր ուժերը հսկայական անելիք ունեն:

«Դժվար կլիներ երեւակայել, որ սեփական հայրենիքում անկախ պետականության պայմաններում հայկական ինքնության վտանգի խնդրի առջեւ կկանգնենք»,- ասաց Համբարձումյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031