Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր նոր գրասենյակը Դիլիջանում՝ Գետափնյա 78/5 հասցեում։
Սա նախաձեռնության հերթական կենտրոնն է՝ Կապանի, Իջևանի և Երևանի գրասենյակներից հետո։ Բացման արարողությանը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ սա կարևոր քայլ է՝ քաղաքացիների հետ անմիջական ու հասանելի շփում ապահովելու ճանապարհին: Միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ Դիլիջանի գրասենյակի նպատակը ոչ միայն խնդիրների լսումը կամ բնակիչների առաջարկների համակարգված ներկայացումն է, այլև քննարկումների, քաղաքական մտքերի բաց հարթակ ստեղծելը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զգալ իր մասնակցության կարևորությունը։ Նախաձեռնության ներկայացուցիչները նշեցին, որ Դիլիջանը ընտրվել է որպես ռազմավարական կետ՝ հաշվի առնելով նրա սոցիալական, կրթական և զբոսաշրջային կարևոր դերակատարությունը մարզում։
«Միասնության թևեր» նախաձեռնությունը շարունակելու է բացել մարզային գրասենյակներ՝ ամրապնդելով կապը բնակիչների հետ և ընդգծելով, որ հասարակական ու քաղաքական գործընթացներում յուրաքանչյուր ձայն կարևոր է:
Կարդացեք նաև
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ


















































