Լրահոս
Օրվա լրահոսը

Հիքմեթ Հաջիեւ․ Թաքեր Կառլսոնի «վերջին նյութը» հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին «բավականաչափ դրական չէր խաղաղությանն աջակցելու համար»․ News.am

Դեկտեմբեր 06,2025 20:30

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի գծով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը Դոհայի միջազգային համաժողովում հայտնել է, որ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի «վերջին նյութը» հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին «բավականաչափ դրական չէր խաղաղությանն աջակցելու համար», տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նա համաձայնել է ինձ հետ։ Ես անգամ առաջարկեցի, որ հաջորդ անգամ նա հրավիրի Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին միասին, եւ մենք իսկապես կխոսենք խաղաղության իրական օրակարգի մասին։ Սա պարզապես օրինակ է։ Որովհետեւ միջազգային լրատվամիջոցները եւ միջազգային հանրությունը պետք է մեզ աջակցեն։ Մենք շարժվում ենք դեպի ապագա եւ ցանկանում ենք մեր ապագա սերունդներին պաշտպանել պատերազմի վերքերից»,- ասել է Հաջիեւը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031