Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառը խանգարում է այն գործընթացին, որը տանում է Փաշինյանը՝ Հայաստանի ամբողջական  հանձնումը թուրքական իշխանությանը կամ  ազդեցությանը. Դարբինյան

Դեկտեմբեր 06,2025 23:40

-Չի լինելու նման բան: Մենք 1905 թվականի Գաբոն քահանայի տարիներում չենք ապրում: Իմ ներկայությունն այստեղ ավելի շատ այն հարցն է բարձրացնում, որ եկեղեցին ու պետությունն իրարից անջատ են: Սահմանադրությունը դեռեւս ոչ մեկ չի առկախել, չնայած որոշ մարդիկ փորձում են խմբագրումներ անել, բայց կարծում եմ՝հաջողության չեն հասնելու,- այսօր լրագրողներին ասաց «Զվարթնոց» օդանավակայան Վեհափառ հայրապետին դիմավորելու եկած տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է սադրանք լինի ու Վեհափառ հայրապետին հենց օդանավակայանից ձերբակալեն:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն էլ կարծիք հայտնեց, որ Վեհափառին մեկուսացնելու քայլեր իշխանության օրակարգում կան ու անպայման չէ, որ հենց այսօր դա մենք տեսնենք. «Այդ մտավախությունը կիսում էի երեկ, այսօր ու վաղն էլ կկիսեմ: Իշխանությունները թշնամական քաղաքականություն են վարում հայ ազգի, Հայաստանի ու սփյուռքի հանդեպ, եկեղեցին էլ բերել են այդ պայքարի կիզակետ, քաղաքականացրել են եկեղեցին ու եկեղեցուց հռչակել են քաղաքական թշնամի: Իսկ  իրենք հայտնի են նրանով,  որ երկրի ներսում ում հռչակում են թշնամի, դե երկրից դուրս թշնամի չունեն, սկսում են զբաղվել դրանով»:

«Հայաքվեի» անդամ Վահե Դարբինյանն էլ լրագրողներին ասաց, որ Վեհափառ հայրապետի դեմ սկսված գործընթացը պայմանավորված է նրանով, որ նա խանգարում է այն գործընթացին, որը տանում է Փաշինյանը՝ Հայաստանի ամբողջական  հանձնումը թուրքական իշխանությանը կամ  ազդեցությանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սիվիլնեթի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031