Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցողը ավելի ու ավելի անշրջելի է դառնում եւ իր բնույթով ժխտում է «ընտրություններից հետո էլ կյանք կա» իրողությունը. Բորիս Նավասարդյան

Դեկտեմբեր 07,2025 12:50

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եկեղեցու շուրջ, ոչ միայն խիստ խնդրահարույց է իրավական, բարոյական, հանրային շահի պահպանման տեսակետներից, այլ նաեւ, կարծում եմ, էականորեն թուլացնում է մեր երկրի դիրքերը արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով՝ որքանով էլ դա հիմնավորվի անվտանգության եւ ինքնիշխանության ամրապնդմամբ։

Ստեղծված իրավիճակում քաղաքական գործիչների եւ, առաջին հերթին, իշխող ուժի գերակա նպատակը պետք է լիներ հասարակության հետագա պառակտումից եւ առճակատման խորացումից խուսափելը։ Սակայն տեղի ունեցողը ավելի ու ավելի անշրջելի է դառնում եւ իր բնույթով ժխտում է «ընտրություններից հետո էլ կյանք կա» իրողությունը…

Միակ հույսը այն է, որ քաղաքացիներին անհաշտ ճամբարների բաժանումը ներառում է այս գործընթացում անմիջապես մասնակցողների եւ նրանց կողմից տարբեր եղանակներով հավաքագրվածների ոչ շատ լայն շերտը։ Բայց, ցավոք, դա լավագույն դեպքում պաշտպանում է մեզ միայն ներքին անախորժություններից, եւ չի կարող չեզոքացնել արտաքին սպառնալիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031