«Դաշնակցությունն ինձ համար նպատակ է, որի համար արժի որեւէ բանի համար չերկնչել եւ երբեք չմտածել, որ ինչ-որ տեղ կարող ես ունենալ դժվարություններ կամ զրկանքներ։ Ինչ վերաբերում է իշխանությունը, որ Դաշնակցությանը մեղադրում է հազար ու մի մեղքի մեջ, իշխանությունը բոլոր անմեղներին էլ մեղադրում է հազար ու մի մեղքի մեջ։
Եվ մեղադրում է նրանց, ովքեր երկրի, պետության, պետականության, անվտանգության համար ասելիք ու անելիք ունեն։ Եվ ասում ու անում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































