Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

«ՀՅԴ դերը վերջին 135 տարում հայ ժողովրդի դիմադրողականության ձեւավորման գործընթացի մեջ ուղղակի անգնահատելի է». հանրային գործիչների գնահատականը

Դեկտեմբեր 07,2025 22:45

ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը ներկա էին տարբեր ոլորտների հայտնի գործիչներ։ Նրանց շարքում էին պրոդյուսեր, հասարակական գործիչ, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը, քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը, ռեժիսոր, մշակույթի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

Ի՞նչ դերակատարություն ունի ՀՅԴ-ն հայ ժողովրդի պատմության վերջին 135 տարիներին հարցին հանրային գործիչները պատասխանեցին.

Ռուբեն Մխիթարյան. «Նախ, դաշնակցությանը մաղթում եմ նվազագույնը եւս 135 տարվա կյանք։ Դաշնակցության դերը անուրանալի է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ՝ սկսած ազգապահպանության, պետականության պահպանության անխտիր բոլոր պատերազմներին իրենց պարտադիր շատ մեծ մասնակցությամբ։ Եվ դա  արյունով վաստակած իրավունք է՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալ կարեւորագույն դեր ու նշանակություն անցյալում, ներկայում եւ, իհարկե, նաեւ ապագայում»։

Արման Աբովյան. «Միանում եմ գործընկերոջս խոսքերին։ Կարելի է շեշտել նաեւ, որ այո, իրականում դաշնակցության դերը դիմադրողականության ձեւավորման գործընթացի մեջ ուղղակի անգնահատելի է։ Դիմադրողականություն ասելով՝ նկատի ունեմ հայ ժողովրդի առնվազն վերջին 135 տարվա պատմությունը։ Բավական է հիշել համիդյան ժամանակներից՝ 1894 թվականից, մինչեւ Արցախյան պատերազմներ։ Այսինքն, այստեղ նույնիսկ քննարկելու թեմա չկա»։

Դավիթ Սահակյանց. «Տղաներն արդեն ամեն ինչ ասացին։ Միանշանակ միանում եմ ընկերներիս ասածներին։ Մի քանի անգամ հնչեց այսօրվա մի շատ կարեւոր թեզ, որ պայքարը շարունակական է։ Այդ ակնկալիքով եմ ես այստեղ։ Վստահ եմ, որ կլինի պայքար եւ այդ պայքարը կհաջողի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031