Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Մենք կարող ենք հաղթահարել ցանկացած վտանգ, եթե կանգնենք կողք կողքի․ Արման Թաթոյան

Դեկտեմբեր 07,2025 23:25

1988 թ. դեկտեմբերի 7-ին ես դպրոցում էի։ Կեսօր էր, երբ մեզ բոլորիս դուրս բերեցին դպրոցից։ Տագնապ, անհանգստություն. երկրաշարժ էր եղել։ Լավ հիշում եմ, որ հայրս՝ Հակոբը, նույն օրն ընկերների հետ մեկնեց Լենինական:

Հեռուստացույցով տեսա, որ Լենինականում (Գյումրի), Սպիտակում ու Կիրովականում (Վանաձոր) հազարավոր մարդիկ էին զոհվել, փլատակների էին վերածված բնակավայրերը։ Տարիների ընթացքում միայն հասկացա, թե ինչ մեծ չափերի էր աղետը:

Այդ օրերին բոլորը շտապում էին աղետի վայր օգնության։

Միավորվեցինք ոչ միայն մենք երկրի ներսում, այլ նաև աշխարհը մեր շուրջ՝ Սովետական Միությունից մինչև Եվրոպա, Մերձավոր Արևելքից մինչև Ամերիկա հայերը` Սփյուռքից, ամերիկացիներ, ֆրանսիացիներ, ռուսներ և այլն:

Դա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային միավորում էր ցավի ու աղետի շուրջ: Այդ օրը մենք միասին էինք։ Մոռացվել էին բոլոր տարաձայնությունները, մնացել էր մեկ նպատակ՝ հաղթահարել համազգային աղետը։ Դարձյալ ապացուցվեց, որ բարությունը և կարեկից լինելը, ցավը կիսելը խոսում են բոլոր լեզուներով:

Իմ մեջ այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել։

Ասում են, թե մենք չենք կարող միավորվել․ այդ օրերը ապացուցեցին հակառակը։

Այսօր էլ մեզ պետք է այդ նույն միասնությունը՝ ոչ միայն ցավը հաղթահարելու, այլ՝ բարձրանալու և ուժեղանալու համար։ Մենք կարող ենք հաղթահարել ցանկացած վտանգ, եթե կանգնենք կողք կողքի։ Մեր ժողովրդի ուժը հենց այդտեղ է՝ միասնական լինելու, իրար ձեռք մեկնելու և անհնարինը հնարավոր դարձնելու կարողության մեջ։

Արման ԹԱԹՈՅԱՆ

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՒԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031