«Վերջին տարիներին քաղաքացիական գործերով զբաղվելը բավականին բարդացել է եւ բարդանում է ամեն տարի։ Դա պայմանավորված է նրանով, որ կատաստրոֆիկ արագությամբ մեր երկրում տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ։ Մենք չենք ունենում հանգիստ ժամանակ, որ կարողանանք հարմարվել «խաղի կանոններին»։ Իսկ դրանք պարբերաբար պետության կողմից փոփոխվում են եւ ավելի ու ավելի շատ փաստաբանը կարդալու կարիք ունի։
Իհարկե, յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում միշտ պետք է սովորի։ Բայց ինչ-որ պահ է գալիս, որ փաստաբանը պետք է հնարավորություն ունենա իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու առավելապես եւ ոչ թե հետեւի սրընթաց տեղի ունեցող օրենսդրական ու իրավակիրառ պրակտիկայի փոփոխություններին»,- Հայաստանում փաստաբանության ստեղծման 107-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց քաղաքացիական գործերով փաստաբան Վահագն Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում։
«Օրենքի սահմաններում արդարադատություն իրականացնելը հիմնականում հաջողվում է։ Որ քաղաքական ենթատեքստ չունեցող քաղաքացիական գործերի մեծամասնությունը հնարավոր է օրենքի շրջանակներում լուծել, այդտեղ նորություն չկա, դա միշտ էլ այդպես է եղել։ Ուղղակի այստեղ հարցն այլ է։ Այն, որ դատավարական ընթացակարգային կանոններն էլ գնալով բարդանում են փաստաբանների համար։ Եվ որպեսզի փաստաբանը կարողանա որակյալ ծառայություն մատուցել իր վստահորդին, ավելի ու ավելի շատ ժամանակ պետք է ծախսի մեկ գործի վրա»,-ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































