ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
ՑԱՎԱԿՑԱԳԻՐ
Արտավազդ Սահակյանը ոչ միայն տաղանդավոր վիրաբույժ էր, այլև հայրենասեր մարդ ու անձնազոհ բժիշկ, որի բացակայությունը շատ է զգացվելու Հայաստանի թե՛ մասնագիտական, թե՛ հանրային կյանքում։ Ինձ համար նրա մահը նաև անկեղծ ու անշահախնդիր ընկերոջ կորուստ է։
Տասնամյակներ շարունակ մեր երկրում տեղի ունեցած աղետների ու պատերազմների, բազմաթիվ դժբախտ պատահարների հետևանքով տուժած հազարավոր զինվորներ ու քաղաքացիներ նոր կյանքի հնարավորություն են ստացել Արտավազդ Սահակյանի ոսկե ձեռքերի շնորհիվ։
Նա պարզապես բժիշկ չէր, նա մասնագիտական ու մարդկային բարձր որակներով, գթասրտությամբ ու կարեկցությամբ օժտված մարդ էր, որն անկախ ժամանակից ու տարածությունից, անկախ հոգնածությունից՝ հասնում էր յուրաքանչյուրին, ով իր կարիքն ուներ այդ պահին։
Կարդացեք նաև
Խորապես ցավակցում եմ անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մեր բոլոր քաղաքացիերին այս ցավալի կորստի կապակցությամբ։


















































