Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն հանդուրժեցինք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը

Դեկտեմբեր 08,2025 13:10

Փաստորեն հանդուրժեցինք նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը, որը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՍԵ Շիրակի թեմում։ Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, որի կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր լեզվաբանները պետք է թերևս մտածեն այդպիսի տառապանքը նկարագրող նոր բառ, ես չեմ կարողանում այդ բառը գտնեմ։ Բայց աղոթում եմ, որ Աստված ավելացնի սրբազան հոր համբերությունն ու իմաստությունը և հավատն առ այն, որ այս մղձավանջը երկար տևել չի կարող։

Գենադի Մնացականյան

Տիրոջ համբերությունը անսահման է իր զավակների մեղքերին հանդուրժելու համար, սակայն Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը, ինչպես վկայված է Սուրբ Գրքում՝ աններելի է, և նման մեղք գործողները Տիրոջ դատաստանին են արժանանալու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։

Քաղաքացիական պայմանագիր անունը ստացած կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը անպատժելիությունից ոգևորված նորանոր բարբաջանքներ է շրջանառության մեջ դնում և հրճվանք պատճառում վաղուց արդեն ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող ապազգային ու հակաեկեղեցական համայնքներին, որոնք այլևս բաց տեքստերով ու անթաքույց վարկաբեկում են Հայ Եկեղեցուն ու նրա հավատավոր հետևորդներին։

Ներեկեղեցական և ներքաղաքական մթնոլորտը այսօր թունավորված է և իրապես՝ շատ մտահոգիչ։ Այն հոգևորականները, ովքեր դեռևս անհայտ պատճառներով իրենց «պետականամետությամբ» շեղվել են Եկեղեցու սուրբ հայրերից մեզ ավանդված ուղղափառ հավատքից և աջակցում են ՀՀ գործող իշխանության կողմից վարվող անհարկի զիջողական քաղաքականությանը՝ հայտնվել են միաժամանակ ՔՊ թակարդում և քաղաքական ընդդիմության թիրախում։ Նրանք ենթարկվում են, կարծում եմ, չափավոր քննադատության, մինչդեռ մյուս առողջ մասը, այսինքն` իրական պետականամետ ու ուղղադավան հատվածը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ ենթարկվում է, ըստ իս, թշնամիների կողմից ուղղորդվող, սանձազերծված, լկտի և թշնամական քննադատության, այսինքն` հայտնվել է աղանդավորականների թիրախում։

Լկտիության ու հանդգնության աստիճանը հասել է այնտեղ, որ աղանդավորականները իրենց թույլ են տալիս նաև խոսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բռնազավթման մասին։ Այս ամենը կարող է ի վերջո հանգեցնել քաղաքացիական բախումների և, կարծում եմ, դա շատ լավ հասկանում են նաև օրվա իշխանությունները և «պետականամետ» հոգևորականները, որը բաղկացած է հիմնականում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի ակտիվիստներից։ Ասում եմ հիմնականում, քանի որ ակնհայտ է, որ ոչ բոլոր իշխանավորներն են կիսում նրանց հակաեկեղեցական տրամադրությունները։ Եվ այսօր, հենց այդ հատվածը պետք է իր մեջ կամք գտնի ու խիզախորեն արտահայտի իր կարծիքը և դրանով ազատվի նաև այն վերահաս պատուհասից, որը Տիրոջ կողմից անխուսափելիորեն գալու է Սուրբ Հոգուն անարգողների վրա։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031