Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք կաշառք ստանալու մեջ են մեղադրվում. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Դեկտեմբեր 08,2025 14:20

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետն ու համապատասխան ստորաբաժանման ղեկավարը  նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են պահանջել և ստացել:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գտնվող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու և պայմանագրերի երկարաձգման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, ինչպես նաև ավտոտնակների սեփականատիրոջ անունից պատկան մարմիններ դիմումներ մուտքագրելու համար նրանից  պահանջել և ստացել են կաշառք:

Կաշառք ստանալու համար գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական օրենսգրքի նույն հոդվածով  մեղադրանք է ներկայացվել նաև ստորաբաժանման պետին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանք է ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված ավտոտնակների սեփականատիրոջը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031