Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահասները ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա որդուն․ հայրը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Դեկտեմբեր 08,2025 14:48

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք, կզակային շրջանում ձախից տեղաշարժով բավարար» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Վաչիկ Գ․-ն է։

Նա ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 12։30-ի սահմաններում Կարմիրգյուղ բնակավայրում Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 17-ամյա Ա․ Գ․-ն և 14-ամյա Ա․ Գ․-ն կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչպես նաև վերը նշված մարմնական վնասվածքը։ Հայտնել է նաև, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններս հարվածներ են հասցրել նաև իր որդուն՝ 14-ամյա Ն․ Գ․-ին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031