«Սպուտնիկ Armenia». «Ադրբեջանն առաջարկել է հաջորդ «3+3» հանդիպումը անցկացնել Բաքվում, մյուսը՝ Երևանում: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը չի տեսնում որևէ պատճառ, որ Հայաստանը մերժի առաջարկը», – հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանում հաջորդ հանդիպումը կազմակերպելու գաղափարը հնչել է դեռևս հոկտեմբերին՝ Ստամբուլում այս ձևաչափով բանակցությունների ժամանակ, սակայն Երևանը չի համաձայնել: Սակայն այժմ «իրավիճակը փոխվել է»:
Նոյեմբերի վերջին Հայաստանի արտգործնախարարությունից «Սպուտնիկ Armenia»-ին հայտնել էին, որ այս ձևաչափով հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չեն։


















































