Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, տարածաշրջանում հաստատված խաղաղությանը և ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական լայն հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը:
Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը:
ՀՀ անվտանգության խորհուրդ


















































