Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գրում է.
«Դատապարտում եմ Միհրան Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններին բոլոր ջանքերը գործադրելու, արդյունավետ, հաշվետու և արագ քննություն իրականացնել բռնություն գործադրածներին բացահայտելու, հարձակման շարժառիթները պարզելու և հանցագործությունը կատարածներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նոր իմացա այս խայտառակ դեպքի մասին լրահոսից:
Բռնության որևէ դեպք չի կարող ու չպետք է մնա անպատիժ»:


















































