Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրեցին չի կարողանում հանդուրժել մի բան, որն անօրինական է, ճիշտ չէ»․ Տեր Հուսիկը՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած պատարագի ժամանակ Վեհափառի անունը հնչեցնելու մասին

Դեկտեմբեր 08,2025 23:50

Երեկ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցելիս, երբ զեղչվում էր Վեհափառի անունը, պատարագ մատուցող քահանայի ձայնը հանկարծ խլացավ երիտասարդ աղջիկների երգի բառերից։ Նրանք, միմյանց ձայնակցելով , հիշատակեցին Վեհափառի ու Միքայել Սրբազանի անունները։ Նրանց ուժայինները դուրս հանեցին եկեղեցուց, այդուհանդերձ այդ կադրը դարձավ օրվա ամենաքննարկվող պահը՝ համացանցի հիթը։

Պարզվեց՝ նրանք եկեղեցու երգչախմբից են, եկել էին՝ հիշեցնելու, որ չի կարելի շեղվել կանոններից, չի կարելի չհիշատակել Վեհափառի ու թեմակալ առաջնորդ Միքայել Սրբազանի անունները։

Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանն ասում է«Գյումրիում այն, ինչ որ մարդկանց սրտից գալիս է, անում են։

Այս տարածքը, Շիրակի մարզը յուրահատուկ է այդ դրությամբ։ Այսինքն մի տեսակ էմոցիան արտահայտելու, մոտեցումները կատարելու որոշակի ելքեր, ճանապարհներ է գտնում և արտահայտում է։

Դա իրենց ազնիվ մղումն է, իրենց բողոքն է, որ մենք չենք կարողանում հանդուրժել մի բան, որը որ անօրինական է, որը որ ճիշտ չէ, խախտում է մեր հայրապետական կանոնները, հետևաբար և այս իմաստով այդ խախտումն իրենց համար անընդունելի է եղել։

Եվ այդ անընդունելի լինելու հանգամանքը պատճառ է եղել սրտաբուխ իրենց արտահայտությունները կատարելու։

Ես էլ տեսա այդ կադրերը, երբ որ մեր երիտասարդները շարունակում են ընդհատվածը, երբ որ բաց է թողնվում կանոնական պատարագից, կատարվում էր մի պատարագ, որտեղ չկար, ընդհատված պիտի լիներ այդ կանոնական հատվածը, իրենք վերևից լրացնելու համար երգում են, շարունակում են երգել։

Ես դրան չեմ կարող չարձագանքել ներքին ուրախությամբ, ոչ թե ասում եմ՝ լավ եղավ, իրենց էսպես պետք էր, թող իրենք իրենց վատ զգան, այլ պարզապես համարում եմ, որ մեր ժողովուրդը իր սրտի մեջ այդ սերը, զգացողությունը կանոնականի նկատմամբ չի կորցրել և չկորցնելով հանդերձ՝ արտահայտում է»,-ասաց Տեր Հուսիկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031