Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Գիտեմ, որ շատերին դուր չի գալիս «մտավորական» բառը, եւ այդ կասկածների համար կան, անշուշտ, հիմքեր: Հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս կարդալ Յուրի Լոտմանի դասախոսություններն այն մասին, թե ինչ է նա հասկանում «ինտելիգենտ» բառի տակ: Դա իրոք զուտ ռուսական եւ շատ յուրահատուկ հասկացություն է:
Դրա համար առաջարկում եմ խուսափել պիտակներից եւ պարզապես նկարագրել երեւույթը՝ հասկացող եւ չհասկացող մարդիկ: Հասկացողները տեսնում են, որ Հայաստանում գնում է պետականության դեմոնտաժ՝ բռնությունների եւ տեռորի միջոցով: Եվ տվյալ դեպքում ամենեւին կարեւոր չէ՝ Փաշինյանը դա անում է արտաքին ճնշումների տակ, թե սեփական խելագարության պատճառով:
Դա հասկանալու համար պետք է որոշակի մտավոր պաշար, պետք է ունենալ սեփական կարծիք, պետք է կարողանալ փաստերը համադրել, պետք է չենթարկվել հրահանգներին ու չապրել կաղապարներով եւ կլիշեներով: Արդյոք նման մարդիկ Հայաստանում շա՞տ են: Իհարկե՝ ոչ: Զուտ աչքաչափով՝ 1000-ից 10.000 հազար մարդ: Թեեւ գիտակից տարիքին հասած 2,5 միլիոնի մեջ դա փոքր տոկոս է կազմում, դա իրականում քիչ չէ: Ոչ մի այլ երկրում այդ տոկոսն ավելի բարձր չէ:
Բայց մենք ունենք որոշակի, կարելի է ասել՝ «հետխորհրդային» առանձնահատկություն: Այդ, ենթադրենք, 10 հազարից մի մասը ծառայում է Փաշինյանին: (Թող չասեն, որ ծառայում են պետությանը՝ այն զավթված է Փաշինյանի կողմից): Մի մասն էլ անկեղծորեն կանգնում է բռնությունների, ռեպրեսիաների, մահակների եւ ժուչոկների կողքին, հարձակվում է բռնաճնշումների զոհերի վրա:
Կարդացեք նաև
Նրանց հետ ամեն ինչ պարզ է, եւ նրանց մեղքն ակնհայտ է: Իսկ նրանք, ովքեր լռո՞ւմ են: Լռում են, որովհետեւ վախենում են, որ նրանց կսկսի վարկաբեկել «ֆեյքերի ֆաբրիկան», կամ՝ Փաշինյանը նրանց վրա ԱԱԾ կամ ոստիկանություն կուղարկի: Կամ «ինքնասփոփվում են»՝ «սաղդ իրար արժեք», «բա Սերժը, բա Քոչարյանը…»: Այդ մարդկանց մեղքն, իմ կարծիքով, ավելի քիչ չէ, քան մնացածներինը: Լռելը համաձայնության նշան է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Հարգելի պարոն Աբրահամյան
Միանշանակ է, որ Հայաստան պետություն, որպես այդպիսին արդեն չկա, կան իշխանությունն իրենց շահերի համար օգտագործողներ, կան պետության միջոցնելով իրենց երազների երկրներում շրջագայող պաշտոնյաներ և կան Հ1ի լափը ուտող <> ներկայացուցիչներ։
Եթե մարդն այսքանը հասկանում է, ու դեռ ,,նախկին-ներկա, տուն ենք պահում, վարկեր ունենք, պետությանն ենք ծառայում,, կարգախոսով չեն արտահայտվում օրհասական պահի մասին, դրանք ավելի վատն են քան իշխանավորներն ու իրենց անկեղծ ծառայողները
Մտավորական բառը զուտ ռուսական հասկացություն չէ:
Դա վաղուց օգտագործվում է նաև, օրինակ, էկոնոմիկայում երբ բացատրվում է ‘աշխատանքի բաժանում’ (division of labor) թերմը:
Եկեք խրախուսենք մեր հայրենակիցներին ճիգ անել ու անվանել իրերը իրենց բովանդակության համարժեք: Դա նաև կպարտադրի արժեքավորել, գիտակցել, որ մտավորականը գործ է անում երբ մտածում է: Ես մտավորական եմ:
նիկոլի կերպարը վկայում է, որ մտածելը չի գնահատվում որպես արժեքավոր վիճակ, աշխատանք: Չնպաստենք նիկոլի կերպի տարածմանը:
Այսօր երկու նյութ հրապարակվեց առնչվող լռել/չլռելուն:
Նախ հնչեց զգուշացում (!!!) ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունից. ‘Հորդորում ենք Ձեզ … չկատարել պահանջվող որևէ քայլ, այդ թվում՝ – մեկնաբանություն թողնելը’: ԵՄ-ի նախընտրական արշավա՞նքն է ընդդեմ ՀՀ-ի ի օգուտ իրենց շահերի:
Երկրորդը ,Կայա Կալլասի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում. ‘Ռուսաստանը ընդլայնում է իր ապատեղեկատվական արշավը Հայաստանում։ ‘ Նման բան հայտարարելով, ԵՄ-ը չի հարգում հայ մտավորականի վերլուծելու ունակությունը: Սա նիկոլի ձեռքբերումներից է:
Իհարկե, չեմ մտածում թե երգիչը, գյուղացին, քարտաշը մտածող մարդ չեն: Սենց հիմարություն միայն նիկոլի ուղեղը կարտադրի: Պարզապես նրանց հացն ու ջուրը զուտ մտածելու վաստակ չէ: Մտածելը քիչ վարձատրվող զբաղմունք է եղել երկրագնդի այս մասում երկար ժամանակ (հիշենք բոլշևիկների հայտարարությունը, որ մտավորականները պորտաբույծ ու թշնամի են): Ուղեղի մեծ արտահոսքը Հայաստանից նաև նման ընկալման հետևանքն էր:
Կներեք, որ շատ ‘տարածք’ եմ վերցնում (ինչո՞ւ չեք դնում վերևի սահման բառերի քանակին, ինչպես դա արվում է հոդվածի աբստրակտի դեպքում):
Ճիշտ հարցադրում/պնդում է, սակայն ես ավելի գործիքային (instrumental) եմ գտնում օգտագործել ‘հանցանք’ ‘մեղքի’ փոխարեն և համագործակցումը ‘համաձայնության’ փոխարեն:
Բացատրեմ. մեղքը զգացմունքային ու լայն սպեկտրով հասկածություն է: ‘Բոլորս մի մեղք գործել ենք’ հնչում է ունիվերսալ ճշմարտություն: Իսկ հանցանք է գործում հատ ու կենտ մարդ:
Շարունակեմ. Համաձայն կարելի է լինել գիտակցորեն ու չհամաձայնել սրտի թելադրանքով: Համագործակցելը կրում է իր մեջ օժանդակելու փաստը: Ավելի խիստ է:
Կարծում եմ վաղուց սպառել ենք սուր անկյունները շրջանցելու կրեդիտը: