ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։
Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։
Հ․Գ․ Մենք պետք է նաեւ գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու եւ գնահատականի արժանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում։


















































