Լրահոս
Օրվա լրահոսը

12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր ՀՀ ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից. Արման Թաթոյան

Դեկտեմբեր 09,2025 12:15

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ավելի ու ավելի ցավալի է դառնում պարզ ակնհայտ ճշմարտություն. սահմանազատման գործընթացը, ըստ որի մեզ խոստացել էին, թե իբր այն պետք է հանգեցնի ադրբեջանական զորքի` Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրսբերմանը, իրականում խաբեություն է։

12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից։

Իրականում այս գործընթացը պարզապես գործիք է՝ տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ շարունակելու Հայաստանի տարածքների օկուպացիան և այն «լեգիտիմացնելու» համար։

Ահա թե ինչու եմ առաջարկում հետևյալը․ մեր պաշտոնավարման առաջին շաբաթում մենք վերանվանելու ենք Սև լիճը և հարակից տարածքները «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ մինչև Սոճիների պուրակ, վերանվանելու ենք «Մելանյա Թրամփի ազգային արգելոց»։
Թող Իլհամ Ալիևը դրանից հետո իր օկուպացիայի հետևանքների տակից ինքն էլ դուրս գա: Դա կլինի նրա և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի խնդիրը։

Պարոն վարչապետ, մենք գիտենք, որ այս փուլում դուք ի վիճակի չեք զբաղվելու որևէ իրական խնդրով և չունեք դրա լուծումը տալու կարողություն, բացի աբսուրդային բաներից:

Այնպես որ, Ձեզ տալիս եմ այս գաղափարը նույնպես գողանալու լիարժեք թույլտվություն և հենց հիմա հայտարարելու այս տարածքները որպես ազգային արգելոցներ։

Ես չեմ պայքարելու նրա համար, թե ով է այս գաղափարի հեղինակը համարվելու, եթե դրա արդյունքում վերջ դրվի այն «իրական Հայաստանի» օկուպացիային, որի մասին դուք սիրում եք մեզ այդքան «դասեր» տալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031