Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժի կիրառման անթույլատրելիության մասին խոսում են այն մարդիկ, որոնք քաղաքական հակառակորդներին պատերին էին «ծեփում». Վիտալի Մանգասարյան

Դեկտեմբեր 09,2025 13:27

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերօրյա իրականության մեջ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվում ենք պարադոքսի:

Այս անգամ ուժի կիրառման անթույլատրելիության մասին ամենայն լրջությամբ խոսում են այն մարդիկ, որոնք քաղաքական հակառակորդներին պատերին էին «ծեփում», հրապարակային խոսքում վիրավորանքի լեզուն դարձրել էին նորմա, իսկ երբեմն էլ խոսվում էր նույնիսկ ֆիզիկական բռնության մասին՝ ականջ կտրելու պատմություններից մինչեւ մարդկանց արժանապատվությանը վիրավորող դրվագներ։

Հանրությունը լավ հիշում է նաեւ այն դեպքերը, երբ նույն այդ շրջանակների անգամ սեփական թիմակիցների անձնական կյանքն էր դառնում զսպաշապիկի, ճնշման կամ վերահսկման գործիք։ Եվ հենց այդ մարդիկ այսօր հանդես են գալիս որպես բարոյականության ջահակիրներ։

Այս ամենը այնքան անլուրջ է, որքան եթե ես ծխող ընկերներիս հետ, սիգարետը ատամներիս արանքում պահած, խորը «ղուլաբ» տամ ու բոլորին համոզեմ, որ պետք է պայքարել ծխելու դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031