Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը անդրադարձել են զանգվածային բռնությունների կանխարգելման մեխանիզմներին

Դեկտեմբեր 09,2025 14:34

Դեկտեմբերի 5-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հրավերով դեսպան Տիգրան Բալայանը ներկա գտնվեց խորհրդարանում Բելգիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։

Միջոցառմանը ելույթ ունեցան Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերը և խորհրդարանական Միշել Դե Մաղդը, ով հանդիսանում է 2020 թվականի բանաձևի հեղինակը և նախաձեռնողը։ Ներկա էին նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վերապրածների ընտանիքների անդամներ և քաղաքացիական հասարակության անդամներ։

Ելույթներով հանդես եկան նաև ակադեմիական շրջանակների ականավոր ներկայացուցիչներ Բեռնարդ Կուլին (UCL), Դիրկ Ռուդզանտը (Ամստերդամի համալսարան), Նեյրա Սաբանովիչը (ULB) և լրագրող Սթեֆան Բլոմմաերտը (VRT)։ Բանախոսներն ընդգծեցին հիշատակի կարևորությունը, պատմական ճշմարտությունը պահպանելու անհրաժեշտությունը և միջազգային համագործակցության դերը ապագա ոճրագործությունների կանխարգելման գործում։ Անդրադարձ կատարվեց նաև հիշողության, կրթության և հասարակության իրազեկվածության դերին, ինչպես նաև զանգվածային բռնությունների կանխարգելման մեխանիզմներին։

Միջոցառումը վերահաստատեց Բելգիայի հանձնառությունը ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգելու, անպատժելիության դեմ պայքարելու և ապագա ոճրագործությունները կանխելու միջազգային ջանքերին աջակցելու գործում։

Բելգիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031