Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է այսօր. ՍԴՀԿ կենտրոնական վարչություն

Դեկտեմբեր 09,2025 15:51

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը շարունակում է խոր մտահոգությամբ հետևել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ներս և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք վստահաբար հուզում են յուրաքանչյուր հայու հոգին, անկախ դավանանքային պատկանելիությունից:

Աներկբա է, որ ներկա ճգնաժամի գլխավոր դրդապատճառը քաղաքական է և սկիզբ առավ այն պահից, երբ Գարեգին Բ. կաթողիկոսը միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։ Ավելին, ընդդիմության նախաձեռնած իշխանափոխության մի քանի ձախող փորձերից հետո, Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան կղերականներ փաստորեն վերցրեցին այդ գործընթացի առաջնորդությունը, այդպիսով եկեղեցին ներքաշելով քաղաքական պայքարի հորձանուտ: Անշուշտ, նրանք նման քայլի մը չէին կարող դիմել առանց Էջմիածնի գահակալի անմիջական համաձայնության և օրհնության:

Այդ ընթացքում, Մայր Աթոռի մի շարք հոգևորականների մասին սկսեցին ի հայտ գալ տառատեսակ բացայայտումներ և խախտումներ, որոնք առ այսօր չեն արժանացել Մայր Աթոռի հստակ և համոզիչ հաստատումին, հերքումին կամ պատշաճ տնօրինության: Այս ամենը մեզ կը մղում են մտածելու, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վարչական համակարգից ներս տիրում է նախորդ իշխանությունների գործելաոճին համահունչ իրողություն, ուր բացակա է թափանցիկ հաշուետվությունը և առկա են օրենքների շրջանցումն ու անձնական նախասիրությունների կիրառումը։

Հայ Առաքելական եկեղեցին ազգային կառույց է և որպես մեր ազգի հոգևոր պատկեր, ընդունելի չի, որ նրա երկնակամարը ծածկված լինի կասկածի ու առեղծվածի սև ամպերով: Մենք տասնամեակներ շարունակ պայքարել ենք Մայր Աթոռի գերակայությունը պաշտպանելու համար և մեզ համար մեծ ցավ է տեսնել Եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս անհաճո զարգացումները։

Սբ. Էջմիածնի հոգևոր-վարչական կառույցը արմատական վերանայման կարիքն ունի և այդ առումով մենք ողջունում ենք տիրող իրավիճակից դուրս գալու նպատակով մի խումբ եպիսկոպոսների կողմից վերջերս հրապարակված հայտարարությունը և միանում ենք կաթողիկոսին ուղղված նրանց հորդորին։

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է այսօր։

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031