Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվում հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21 տոկոսն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը»

Դեկտեմբեր 09,2025 16:54

«Ազատություն»․ «Հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21 տոկոսն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը», – այսօր Բաքվում Միլի մեջլիսում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նրա խոսքով՝ ուժային կառույցներին ուղղվող ծախսերը 2026 թվականին կազմելու են 5 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար։

«Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։ Այսօր Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում մի շարք երկրներ։ Նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է այնպիսի արդյունաբերական կլաստեր ստեղծել, որը կապահովի թե՛ ներքին պահանջարկը, թե՛ արտահանման հեռանկարները», – նշել է Ադրբեջանի վարչապետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031