Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

«Եթե այս դժոխային իրավիճակը շարունակվի, մենք հստակ քայլերով գնալու ենք վիլայեթացման կամ ադրբեջանացման»․ Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 09,2025 17:30

«Երբ Հայաստանն ուներ նորմալ, ազգային շահերը սպասարկող իշխանություն, ի դեմս Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի, կար Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնություն, եւ մենք բոլորս գործում էինք՝ կենտրոնում ունենալով ՀՀ, Արցախի, ինչո՞ւ ոչ, մեր սփյուռքահայ քույրերի ու եղբայրների ազգային շահը»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպած «Հայաստանը ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ինքնիշխանությունն այն ժամանակ էր, երբ Պուտինն ու Օլանդը հայկական օրակարգով Ծիծեռնակաբերդում գլուխ էին խոնարհում։ Ինքնիշխանությունն այն ժամանակ էր, երբ Հայաստանը դառնում էր ընդդեմ ցեղասպանությունների պայքարի առաջամարտիկը։ Ինքնիշխանությունն այն ժամանակ էր, երբ Հայաստանի պատվիրակները լինում էին տարբեր երկրներում, եւ Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանները գիշերները չէին քնում։ Դժբախտաբար, այսօրվա ուրացման քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ եթե այս դժոխային իրավիճակը շարունակվի, մենք հստակ քայլերով գնալու ենք վիլայեթացման կամ ադրբեջանացման»,- ասաց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան: 2015թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031