Թուրքիայի հայկական համայնքում աճող տնտեսական դժվարություններին և աղքատությանը ավելի արդյունավետ հակազդելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Սահակ Բ Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է հասարակական-սոցիալական օգնության ոլորտում գործող միությունների և կամավոր նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են «Հույս» միությունը, «Մեր Հայեր» միությունը, «Բարեկամ» խմբակը, ինչպես նաև անհատներից Ասլան Գյուները, պատրիարքարանի «Սոցիալական օգնության հանձնախմբի» (PSYK) նախագահ Հերման Գավաֆյանը և նույն հանձնախմբի քարտուղար Մարթա Ժոսլին Տինչքայըքճըն։ Մեկ ամիս առաջ եկեղեցիների բարեսիրական մարմինների հետ անցկացված խորհրդակցությունից հետո այս հանդիպումը նպատակ ուներ զարգացնել փոխադարձ կապերը և ձևավորել կայուն համագործակցային մոդելներ՝ ուղղված սոցիալական միասնականության ամրապնդմանը։
Ermenihaber.am


















































