Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

Անիի գյուղերից մեկի դպրոցի զինղեկը կասկածվում է թմրանյութ պատրաստելու ու օգտագործելու մեջ

Դեկտեմբեր 09,2025 19:20

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի գյուղերից մեկի դպրոցի զինղեկը (անունը ազգանունը չենք հրապարկում՝ պահելով անմեղության կանխավարկածը) հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ Անիի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ նա ապօրինի թմրանյութ է պահում ու օգտագործում։

Այս մասին զեկուցագիր է ներկայացրել Անիի բաժնի համայնքային ոստիկան Նիկոլյանը, որի հիման վրա զինղեկին հրավիրել են ոստիկանություն, որտեղ նա ազնվորեն խոստովանել է՝ ստացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։

Նա ոստիկաններին ասել է, որ իր տան պատշգամբում ունի իր կողմից պատրաստված «Կանեփ» տեսակի բույսից ու ներկի լուծիչի խառնուրդից ստացված «Խիմկա» տեսակի թմրամիջոց, և որ այն պահել է հետագայում անձամբ օգտագործելու համար։

Նա նաև ոստիկաններին բացատրել է, որ կանեփ տեսակի բույսը վայրաճ է, քաղել է հուլիս-օգոստոս ամիսներին իր տան հարակից դաշտամիջյան հատվածից։

Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ուսուցչի տանը կատարվել է զննություն ու հայտնաբերվել է  ընդհանուր 84․30 գրամ «խիմկա» տեսակի թմրամիջոց և «կանեփ» տեսակի բույսի ցողուններ։

Կատարվում է նախաքննություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031