Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

Հրանտ Մաթևոսյանի լեզվամտածողությունն ու աշխարհընկալումը շարունակում են ներշնչանքի աղբյուր հանդիսանալ նոր սերունդների համար. Դեսպան Արման Խաչատրյան

Դեկտեմբեր 09,2025 21:12

Դեկտեմբերի 9-ին, ժամանակակից հայ գրականության ականավոր ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (ԻՆԱԼԿՈ) կայացավ գրողի գրական ժառանգությանը նվիրված գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։

«Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը․ խոսք, խոհ և պատկեր» խորագրի ներքո անցկացվող այս գիտաժողովը նախաձեռնվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից՝ Լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի, «Եվրոպա–Եվրասիա» հետազոտական կենտրոնի (CREE), ԻՆԱԼԿՈ հիմնադրամի և «Հիշատակարան» ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Բացման հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և ԻՆԱԼԿՈ-ի փոխնախագահ Ասեն Սլիմը։

Իր ողջույնի խոսքում դեսպան Խաչատրյանը կարևորեց Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգության համամարդկային արժեքը՝ ընդգծելով, որ գրողի լեզվամտածողությունն ու աշխարհընկալումը շարունակում են ներշնչանքի աղբյուր հանդիսանալ նոր սերունդների համար։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԻՆԱԼԿՈ-ին և գործընկեր կառույցներին՝ հայ գրականությունն արժևորելու և միջազգային գիտակրթական հարթակներում ներկայացնելու կարևոր նախաձեռնության համար։

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, Սորբոն Նուվել համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ալեքսանդր Ստրոևը և այլ գիտնականներ։

Միջոցառման շրջանակում դեկտեմբերի 10-ին կկայանա Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Աշնան արև» ֆիլմի ցուցադրությունը։

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031