Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Դեկտեմբեր 09,2025 22:25

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը։

Վարչապետ Փաշինյանն ու դաշնային կանցլեր Մերցը կարևորել են վերջին շրջանում արձանագրված առևտրաշրջանառության ծավալների աճը՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ ավելի դինամիկ և առաջընթաց տեմպերով։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին՝ ընդգծելով քաղաքական երկխոսության զարգացման, անվտանգային համագործակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության խորացման կարևորությունը։

Գերմանական կողմը ողջունել է Հայաստանի՝ Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների լայն ընտանիքի հետ կապերի ամրապնդումը։

Դաշնային կանցլեր Մերցը կարևորել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։

Ընդգծվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։

Քննարկում է ծավալվել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների և հեռանկարային օրակարգի շուրջ։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031