ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործը Վճռաբեկ դատարանում է: ՀՀ գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ: Գործով զեկուցվող դատավոր է նշանակվել Լիլիթ Թադեւոսյանը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար:
Մեղադրանքի հիմքում դրվել է նրա ելույթը, որտեղ մասնավորապես ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։
Նախկին վարչապետը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Թե առաջին, եւ թե վերաքննիչ ատյանները արդարացրել են նախկին վարչապետին՝ նրա արարքում հանցակազմ չլինելու հիմքով:


















































