Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնությունները եւ բռնության կոչերը բացառողներիս տեսեք

Դեկտեմբեր 10,2025 10:00

2024 թվականի ապրիլին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել. ԱԺ՝ այն ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը եւ ակտիվիստ Սամվել Վարդանյանն իրար հայհոյել էին: Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր եւ գտնվում էր ոստիկանության վերահսկողության տակ: Ոստիկանները «պատահաբար» մենակ էին թողել ակտիվիստին, եւ այդ ժամանակ դիմակավորված անձինք նրան դաժան ծեծի էին ենթարկել։

Հարձակվողները, բնականաբար, չհայտնաբերվեցին: Ըստ «օդից կախված լուրերի», խոշտանգումն իրականացրել էին օլիգարխներից մեկի «ախրաննիկները»:

Օրերս նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վրա դաժան հարձակում տեղի ունեցավ: Հավատացնում եմ ձեզ, մեղավորները չեն հայտնաբերվի: Կամ, բացառված չէ, կգտնեն մի խեղճուկրակ մարդու, որն ամեն ինչ իր վրա կվերցնի: Ավտոկրատիաներում դա էլ է ընդունված հնարք:

Կիրակի օրը ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, անտեսելով Շիրակի թեմի առաջնորդի զգուշացումը, մեկուսացնելով թեմի բոլոր հոգեւորականներին, ներխուժել են Յոթ Վերք եկեղեցի եւ «պատարագ» անցկացրել: Դա ի՞նչ էր, եթե ոչ բռնություն:

Հիմա բռնության կոչերի մասին: Նույն «պատարագի» ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Միքայել սրբազանի անունները հնչեցնելու համար եկեղեցուց վտարված աղջկա՝ Անահիտ Ղազարյանի հասցեին իշխանության ֆեյքը կամ աջակիցը գրել էր՝ «քարով խփեիք Կտրիճի այդ…»: Դա բռնության կո՞չ չէր:

Այդպիսի կոչեր կամ սպառնալիքներ իշխանությունների «ֆեյքերի ֆաբրիկան» օրական հարյուրներով է հրապարակում, եւ դրանք «զարմանալիորեն» չեն արժանանում ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական գնահատականի: Իսկ բարձրաստիճան իշխանավորների հասցեին ցանկացած ամեն մի խոսք ֆիքսվում է իշխանության տրամադրության տակ գտնվող կառույցների կողմից (չգիտեմ, դա ՊՈԱԿ-ն է, թե ինչ-որ իրավապահ կառույց) եւ ունենում է իրավական հետեւանքներ:

Իմ հասցեին նույն տիպի սպառնալիքները կամ կոչերը հաստատ որեւէ արձագանք չեն գտնի: Պարզապես օրինակ եմ բերում՝ չեմ բողոքում, իրավապահներին չեմ դիմում: Թե չէ, իմ բողոքի հիման վրա կկանչեն, հետո մեղքը կգցեն ինձ վրա ու ինչ-որ մի հոդվածով գործ կկարեն: Այդպես էլ է, ինչպես գիտեք, պատահում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Քանի որ արդեն 7 տարուց ավել ապրում ենք Ջորջ Օրուելի <> գրքում ներկայացված իրավիճակում, բնական է, որ մարդու իրավունքներից պետք է մեծ մեծ խոսեն այն <>

  2. Արդարություն…
    Օ՜, դու մարդկային/Կամ.. անմարդկային/Կեղծ արդարություն,…Բանաստեղծս հայ,/ Թքե՛լ եմ ես քո կեղտոտ ճակատին…
    Գևորգ Էմին «Սիամանթոյի աղոթքը»

    Ի՞նչ տեսք, արտաքին ունեն «քարով խփեիք Կտրիճի այդ…» կոչ անող էակները: Չփորձեք պատկերացնել բռի, փնթի հագնված, գզգզված մազերով,…:
    Փոխարենը հիշեք Ա.Սիմոնյանի` այո, այո, մարդու ձեռքերը ոլորել տվող, հետո երեսին թքող, ՀՀ ԱԺ-ի, հայ ցուցարարներին միջնամատ ցույց տվող մորը: Ի՞նչ եք կարծում ինչ բառեր էր զուգարանում այդ պահին լավ շրթներկված մայրական բերանը:
    Նայեք զուգված-զարդարված սպիտակ հագած տիկնոջը, ով ծափեր է գեներացնում նիկոլի հոգեկան հանգիստ ստանալու միջոցարմանը` հղում. « Ձեր գնացած «պատարագը» քաղաքական «շոու» է» Ա. Աբրահամյան, նկարում:
    Միշտ ունեցել ենք այս պրիմիտիվներին, հիմա էլիտա են:
    Այսօր մեկ այլ կերպար էկրան եկավ` ՀՀ արդարադատության տիկին-նախարարը. «Ես երբեք սոված չեմ եղել, չեմ եւ չեմ էլ լինելու, որովհետեւ լավ եմ սովորել եւ լավ աշխատանք ունեմ, վաղն էլ եմ լավ աշխատանք ունենալու…» թե ինչպես է ավարտում այս պրիմիծիվը մնում է ենթադրել:
    Սոված չլինելը որպես կյանքի նպատակ` նույնիսկ կենդանին չի ապրում սոված չլինելու համար:
    Չէի, չեմ, չեմ լինելու…սոված, Սրբուհի Գալյան, սոված չլինելու համար սուտ փաստերի հիման վրա սրբազան եք կալանավում, հայրենիք ալ կդավաճանե՞ք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031