Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների հայտարարությունն իրավապահները չեն ուսումնասիրել․ «Իրավունք»

Դեկտեմբեր 10,2025 10:23 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել են. «Շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր Եկեղեցու ներսում եւ մեր Եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը»:

Ըստ էության, սա հայտարարություն է այն մասին, որ 1999թ. Հոկտեմբերի 27-ին գործող Կաթողիկոսի ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել ահաբեկումներ, որոնք ուղղված էին գործող Կաթողիկոսի ընտրվելու արդյունքի վրա: Արդյոք վերը նշված հայտարարության հիման վրա հարուցվե՞լ է քրեական վարույթ՝ պարզելու համար ահաբեկումներ եղե՞լ են, ու դրանք պատվիրած անձանց շրջանակը:

Նույն հարցն ուղղել էինք ե´ւ դատախազությանը, ե´ւ Քննչական կոմիտեին: Երկու տեղից արձագանքել են, որ նշված հայտարարությունը չի ուսումնասիրվել այս պահին իրենց կողմից՝ հավելելով, որ ուսումնասիրվելու դեպքում կանդրադառնան մեր հարցին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031