Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսան Հակոբյան․ Վաղը մեր սրբազանին պետք է հետ պահենք մյուս եպիսկոպոսներից․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2025 10:51

«Հրապարակը» զրուցել է թեմական խորհրդի անդամ, պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ:

– Ի վերջո` ինչո՞ւ է Արցախի թեմի առաջնորդն անցել իշխանությունների կողմը:

– Ես այս հայտարարության տակ ստորագրողներից մեկն եմ եւ համարում եմ, որ պետք է Վեհափառին օժանդակել, այլ ոչ թե նրա հրաժարականը պահանջել:

– Ինչո՞ւ Վրթանես սրբազանը գնաց այդ քայլին: Ասում են, որ նրան շանտաժի միջոցով են դրդել այդ քայլին:

– Վաղը նախատեսված է Թեմական խորհրդի նիստ, ժամը 5-ին: Ինքն է այդ նիստը նշանակել: Կհավաքվենք եւ բացատրություններ կստանանք:

– Նա տեղյա՞կ է, թե մարդիկ ինչ աստիճանի շոկի են ենթարկվել՝ տեսնելով իրեն Փաշինյանի կողքին:

– Հասարակությունը բաժանվել է երկու մասի: Կեսը սպասում էր նման բան, մյուս կեսը` ոչ: Ես այդ չսպասողների մեջ եմ: Վաղը մեր գրասենյակում տեղի կունենա հավաքը, կտեսնենք:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եկեղեցում պետք է ՀՀ դրոշը ծածանվի, ապա օրհներգը հնչի:

– Ես դրան շատ բացասական եմ վերաբերվում, շատ վատ է:

– Կհաջողվի՞ նրան հակաեկեղեցական պայքարում հաջողություններ արձանագրել:

– Մի քանի եպիսկոպոս է միացել նրան: Եթե հաջողություն ունենանք, վաղը մեր սրբազանին պետք է հետ պահենք մյուս եպիսկոպոսներից: Տեսնենք, էլի:

– Բայց եթե անձնական հարցեր կան, կգա՞ դարձի:

– Մենք շատ հարգանքով ենք նրան վերաբերվում, անհասկանալի է, թե ինչու է այդ քայլին դիմել: Պետք է աշխատենք, հասկանանք: Կլինի քննարկում, ամեն դեպքում, սրբազանին պետք է հարգանքով վերաբերվել ու, առհասարակ, բոլոր հոգեւորականներին:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031