Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր հայկական բեռնատարներ շարունակում են մնալ սահմանին կուտակված․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2025 11:01

Վերին Լարսի անցակետում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով երթեւեկությունը կրկին փակվել է, ինչի հետեւանքով հազարավոր հայկական բեռնատարներ շարունակում են մնալ սահմանին կուտակված։ Վարորդները հայտնում են, որ աշխատանքային գործընթացը վերջին օրերին ավելի է բարդացել․ հերթերի կառավարումը հաճախ անկանոն է իրականացվում` անհասկանալի մեծ ընդմիջումներով, իսկ տեղում վրացական վերահսկող մարմինների հետ հաղորդակցությունը ոչ միշտ է կայուն, ինչը երկարացնում է սպասման ժամանակն ու խանգարում բեռների ժամանակին առաքմանը։

Ավելին, վարորդներից մեկը մեզ պատմեց, որ վրացական կողմի հետ հայ վարորդների հարաբերությունները բավականին վատացել են, վրացի սահմանապահներն ու մաքսավորներն անընդհատ քաշքշուկների մեջ են գցում վարորդներին, թղթաբանության hետ կապված խնդիրներ առաջացնում, ինչն էլ ավելի է ծանրացնում իրենց աշխատանքը։

Լարսի փակումը միաժամանակ լուրջ տնտեսական լարվածություն է առաջացրել․ բեռնափոխադրողները ստիպված են կատարել հավելյալ ծախսեր՝ կանգառների, օրերով սպասելու, անցումը երկարաձգվելու պատճառով: Իսկ ապրանքների մատակարարման շղթաներում արդեն նկատվում են ուշացումներ։

Փորձագետները կրկին ընդգծում են, որ Հայաստանը շարունակում է զգալիորեն կախված մնալ այս միակ հիմնական ցամաքային ուղուց, եւ յուրաքանչյուր նման միջադեպ ընդգծում է այլընտրանքների անհրաժեշտությունը։ Բայց այլընտրանքային ճանապարհների մասին երազելը դեռ շատ վաղ է, եւ դրանք հեշտ գլուխ չեն գալու:

Բացի սրանից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2 ամիս է՝ չի կարողանում հոկտեմբերից հայ վարորդների համար առաջացած մեկ այլ լուրջ խնդիր լուծել. ամիսներ առաջ Ռուսաստանի` Վերին Լարսի անցակետից դեպորտ էին անում ֆուռերի հայ վարորդներին։ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումների հետեւանքով նրանք ՌԴ տարածքում տարեկան կարող են մնալ ոչ թե 180 օր, այլ՝ 90, իսկ շատ վարորդների` ՌԴ տարածքում մնալու ժամկետը՝ (90 օր) արդեն լրացել է: ՀՀ իշխանությունը, ըստ էության, ոչինչ չարեց, որպեսզի լուծի այդ հարցը, եւ վերադառնան 180-օրյա տարբերակին:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031