Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակած 22 մարզիկներ․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի տարեվերջյան նվաճումները

Դեկտեմբեր 10,2025 11:22

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի տարեվերջյան նվաճումները

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները Վարշավայում կայացած «Աշխարհի առաջնություն 2025» և Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված «Ավստրիայի գավաթ 2025» միջազգային մրցաշարերում ներկայացել են բարձր մակարդակով և արժանացել պատվավոր մրցանակների։ Մասնավորապես, «Աշխարհի առաջնություն 2025» մրցաշարին, որին մասնակցում էին աշխարհի 40 երկրների շուրջ 1400 մարզիկ, Ֆեդերացիան այստեղ նվաճեց ընդհանուր հաշվով 12 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե։

Իսկ «Ավստրիայի գավաթ 2025» միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին 19 երկրների շուրջ 450 մարզիկ, ֆեդերացիան նվաճեց ընդհանուր հաշվով 11 մեդալ, որից չորսական՝ ոսկե և բրոնզե, իսկ 3-ը՝ արծաթե։

Այս առիթով, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հաղթանակած 22 մարզիկները, նրանց մարզիչները՝ ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, մասնակցեցին «Ոչ Օլիմպիական մարզաձևերի միության» կողմից կազմակերպված ջերմ ընդունելությանը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին «Օլիմպավան» մարզահամալիրում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031