Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգի կարիք չկա, դատավորը պետք է ընդամենը ֆեյսբուքյան հաշիվ ունենա»․ Ռաֆայել Իշխանյան

Դեկտեմբեր 10,2025 11:26

«Զանգի կարիք չկա, դատավորը պետք է ընդամենը ֆեյսբուքյան հաշիվ ունենա, թարմացնի այն եւ տեսնի, թե ի՞նչ է իրենից ակնկալվում տվյալ գործով»,- Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) կազմակերպած «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանը։ Սա պատասխանն է այն տեսակետի, որը Հայաստանում այսօր գերիշխող է՝ «դատավորներին հիմա չեն զանգում»։

«Եթե քաղաքական իրավունքներ չկան, ինչպե՞ս կարող են մյուս իրավունքները պաշտպանված լինել։ Եվ եթե անգամ թվում է, թե դրանք պաշտպանված են, ապա չկա երաշխիք, որ հաջորդ վայրկյանին դրանք պաշտպանված կլինեն»,- ասաց Ռաֆայել Իշխանյանը։

ՔԻՀԿ 2025 թվականի զեկույցը՝ «Անարդարադատությունը Հայաստանում» խորագիրն ունի։

Ռաֆայել Իշխանյանի գնահատմամբ, դեռ 2018 թվականից ՀՀ ՔՊ-ական իշխանությունը քաղաքական հետապնդումների համար ամուր հիմք ստեղծեց՝ իրեն ենթարկեցնելով դատական համակարգը։ Հաջորդ փուլում ՔՊ-ական իշխանությունը ենթարկեցրեց գործադիրի մյուս թեւն էլ՝ իրավապահ համակարգը։ Դրան հետեւեցին քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները։

Քաղաքական դաշտը Հայաստանում, ըստ բանախոսի, փակված է, այնտեղ մուտք հնարավոր է բացառապես իշխանության թույլտվությամբ․ սրա ապացույցն այն է, որ մարդիկ դատապարտվում են խոսքի համար՝ գործարար Սամվել Կարապետյան, Շիրակի թեմի առաջնորդ եւ այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031