«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». այսօր այս թեմայով լսումներ է անցկացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։ Լսումներն անցկացվում են Արցախի Սահմանադրության ընդունման օրվա առթիվ, մասնակցում են արցախյան եւ հայաստանյան գործիչներ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։
Լսումների բացումը տեղի ունեցավ տերունական աղոթքով, մեկ րոպե լռությամբ պատերազմների զոհերի հիշատակը հարգելով, ՀՀ եւ Արցախի օրհներգերի կատարմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Այս լսումներով բացում ենք պայքարի նոր էջ»,- հայտարարեց Արցախի նախագահի պարտականությունները կատարող, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
«Արցախի բռնի զավթումն Ադրբեջանի կողմից բոլորովին չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։
Մեր իրավունքների համար պայքարը, մեր հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ վերադարձից բացի՝ այլ ելք չի կարող գոյություն ունենալ»,- ասաց Աշոտ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայտարարվեց, որ լսումների օրակարգում երկու կարեւոր հարց է՝ Արցախ վերադարձի հարցը եւ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































