Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու դեմ համակարգված պայքարը թե արտաքին, թե ներքաղաքական դրդապատճառներ ունի

Դեկտեմբեր 10,2025 12:40

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ համակարգված գործում է թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական գործընթացներից ելնելով․ այս մասին այսօր Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) կազմակերպած «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կազմակերպության հիմնադիր անդամ Նարե Սիմոնյանը։

ՔԻՀԿ-ն հրապարակել է 2025 թվականի զեկույցը, այն՝ «Անարդարադատությունը Հայաստանում» խորագիրն ունի։

2025 թվականի մայիսի 27-ից 29-ը, Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը , ըստ բանախոսի ՔՊ-ական իշխանության համար հիմք դարձավ ՀԱԵ դեմ համակարգված պայքար մղելու։ Մինչ այդ հատվածական, հայտարարություններ եւ գործողություններ էին եղել։

Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱԵ հոգեւորականների նկատմամբ ոչ պատշաճ լեքսիկոնով գրառումներից, եկեղեցիների «չուլանացման» հայտարարություններից հետո այդ արշավին միացել է նաեւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Նարե Սիմոնյանը հիշեցրեց Աննա Հակոբյանի կատարած գրառումը․ «Շվեյցարիայում ի՞նչ եք անում, ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն»։

Ըստ բանախոսի, ՀԱԵ դեմ իշխանության գործողությունների հիմնական դրդապատճառն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է կառուցում, իսկ Ադրբեջանից ազդակներ են գալիս, որ ՀԱԵ-ն խանգարում է դրան։ Կա երկրորդ դրդապատճառն էլ, այն ներքաղաքական՝ ՔՊ-ի նվազող վարկանիշը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031