Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ից ու մյուս կառույցներից պահանջում ենք հետամուտ լինել պատանդառված մեր հայրենակիցների ազատ արձակմանը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ցույցը

Դեկտեմբեր 10,2025 15:25

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր բողոքի ցույց անցկացրեց` Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա ուշադրությունը սեւեռելու համար, հատկապես որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։

The ARF ‘Nikol Aghbalyan’ Student Union is holding a protest to draw attention to the violated rights of Armenian captives unlawfully held in Baku in front of the UN Office in Yerevan, Armenia

«Երկու տարուց ավել մեր հայրենակիցները Բաքվի բանտում պատանդառության մեջ են, եւ մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ու մյուս միջազգային կառույցներից իրապես հետամուտ լինել հումանիտար իրավունքի իրացմանը, պատանդառված մեր հայրենակիցների շուտափույթ ազատ արձակմանը»,- բարձրախոսով հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Վահան Հովհաննիսյան ազգային-քաղաքական դպրոցի պատասխանատու Տարոն Ղազարյանը:

The ARF ‘Nikol Aghbalyan’ Student Union is holding a protest to draw attention to the violated rights of Armenian captives unlawfully held in Baku in front of the UN Office in Yerevan, Armenia

«Մենք հետեւողականորեն հետապնդում ենք այս խնդիրը, եւ սա մեր առաջին բողոքի ցույցը չէ: Մեր պահանջը միայն ՄԱԿ-ին ուղղված չէ, այլ բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք ունեն հանձնառություն:

The ARF ‘Nikol Aghbalyan’ Student Union is holding a protest to draw attention to the violated rights of Armenian captives unlawfully held in Baku in front of the UN Office in Yerevan, Armenia

Բողոքի ցույցեր տեղի են ունեցել նաեւ այլ կազմակերպությունների ներկայացուցչությունների առջեւ եւ կրկին տեղի կունենան: Սրանք կազմակերպություններ են, որոնք ունեն հանձնառություն եւ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, հիմնարար ազատություններից, ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա»,-ասաց Տարոն Ղազարյանը:

The ARF ‘Nikol Aghbalyan’ Student Union is holding a protest to draw attention to the violated rights of Armenian captives unlawfully held in Baku in front of the UN Office in Yerevan, Armenia

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031