Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ

Դեկտեմբեր 10,2025 15:37

Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկում է երիտասարդների կողմից հիմնված բիզնեսների ֆինանսավորման առաջին նպատակային ծրագիրը։

Ծրագրի շրջանակում Ակբա բանկը 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղի երիտասարդ ձեռներեցների կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։

Տեղական արժույթով ֆինանսավորման հնարավորությունը երիտասարդ ձեռներեցներին թույլ կտա խուսափել արտարժույթի տատանման ռիսկերից և ներդրումները կատարել ավելի կանխատեսելի միջավայրում։ Բացի ֆինանսավորումից, երիտասարդ ձեռներեցներին կտրամադրվեն նաև խորհրդատվական ծառայություններ՝ ուղղված մրցունակության բարձրացմանը, թվային գործիքների կիրառմանը և բիզնեսների երկարաժամկետ կայունությանը։

Ֆինանսավորման նոր հնարավորությունը նախատեսված է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործող երիտասարդ ձեռներեցների համար։

Եվրոպական միությունն այս ծրագրին աջակցում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) միջոցով, որը ստանձնում է ֆինանսական հնարավոր առաջին կորստի ռիսկը։

Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համագործակցում են 2003 թվականից։

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործում է 1992 թվականից՝ իրականացված 232 ծրագրում ներդնելով շուրջ 2.6 միլիարդ եվրո՝ այդպիսով նպաստելով երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031