Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախահայությունն ունի հավաքական վերադարձի իրավունք, իրավիճակը շատ արագ փոփոխվում է․ այն, ինչ անիրատեսական է այսօր, վաղը կարող է իրատեսական դառնալ»

Դեկտեմբեր 10,2025 15:33

«Յուրաքանչյուր արցախցի, այդ թվում՝ ես ունենք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի մասին։ Այնուամենայնիվ կցանկանայի պաշտոնապես հայտարարություն չանել, քանզի դա Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործն է։ Մենք սպասում ենք Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոսի պաշտոնական դիրքորոշմանը, որից հետո արդեն իրավասու կլինենք մեր վերաբերմունքը եւ մոտեցումն առաջարկել այդ հարցի լուծմանը»,- այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողություններին ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ 

Անդրադառնալով հարցին, թե կա՞ հստակ պատկերացում՝ ինչպե՞ս պետք է ապահովել արցախցիների հավաքական վերադարձը, Բաղունցն ասաց․ «Բազմաթիվ կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ չկա ընդգծված կողմնորոշում։ Եվ տվյալ հարցում մենք եւս մենք կարող ենք ընդամենը նշել, որ բոլոր միջազգային նորմերի համաձայն՝ արցախահայությունն ունի հավաքական վերադարձի իրավունք, ի՞նչ մեխանիզմներով դա կիրականացվի, ինչքա՞ն ժամկետներում, այլ հարց է։ Վերջերս հնչող տարբեր հայտարարություններ կան, թե դա վտանգում է ՀՀ անվտանգությանը, ուզում եմ ասել, որ մենք շատ իրատեսական ենք մոտենում այդ հարցի լուծմանը եւ նրա փուլային տարբերակներին ու միշտ էլ հաշվի ենք առնում ՀՀ անվտանգության խնդիրները»։

Բաղունցը նշեց, որ վերադարձի մեխանիզմները շատ ուժեղ կախվածության մեջ են տարածաշրջանում ստեղծված իրավիճակից։ «Եվ, կարծում եմ, այսօր ներկայացնել ինչ-որ ծրագիր, մի քիչ անիրական կլինի, որովհետեւ իրադարձությունները շատ արագ փոխվում են, տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը եւ խնդիրները շատ արագ փոխվում են։ Եվ այսօր մենք փորձում ենք արցախահայության հավաքական առումով անելիքները հսկողության տակ պահել եւ համապատասխան իրավիճակում, համապատասխան բարենպաստ պայմաններում մենք հանդես կգանք մեր դիրքորոշման արտահայտմամբ։ Իրավիճակը շատ արագ փոփոխվում է, այն, ինչ անիրատեսական է այսօր, վաղը կարող է իրատեսական դառնալ եւ հակառակը։ Այնպես որ, մենք միշտ զգոն ու պատրաստ պետք է լինենք՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»,- ասաց նա։ Գագիկ Բաղունցը նշեց, որ Արցախի իշխանությունները մաքսիմալ ջանքեր են գործադրում, որ համարժեք արձագանքեն փոփոխություններին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ Արցախի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Սահմանադրության օրվա ընդունման առիթով, հրավիրել էր լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ,հնարավորություններ» թեմայով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031