Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց

Դեկտեմբեր 10,2025 17:07

Հակակոռուպցիոն դատարանում Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Նորայր Կարապետյանի, Արմեն Գեւորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Հակոբ Մարտիրոսյանի գործով այսօրվա դատական նիստում Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմը օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու անվերապահ հիմքով միջնորդեց գեներալի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել։

Պաշտպանները նիստից հետո նշեցին, որ այս դատական գործընթացը շատ երկար էր ձգձգվում, իսկ Գրիգորի Խաչատուրովը այս պահին գտնվում է ուսումնառության մեջ։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով բավարարեց միջնորդությունը;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031