«Մեկ անգամ եւս վերահաստատենք, որ Արցախում մնացել է 5658 հուշարձան, որոնցից 385-ը եկեղեցիներ, 60-ը վանքեր, մյուսները՝ տարբեր բնույթի հուշարձաններ են։ Եվ պետք է արձանագրել, որ այդ բոլոր մշակութային ժառանգությունը, որը մնացել է Արցախում, վտանգված է»,-Արցախի Ազգային ժողովի հրավիրած լսումների ժամանակ ասաց «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը։
Նա նշեց, որ Արցախի հուշարձանների ոչնչացման թվերն ամեն օր ու ամեն վայրկյան փոփոխվում են․ «Այսօր՝ այս պահին, երբ մենք այստեղ ելույթ ենք ունենում, շատ հնարավոր է, որ հուշարձաններից մեկը եւս ոչնաչցվում է»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ երեք ճյուղավորում ունի։ Առաջինը՝ ոչնչացում ընդհանրապես․ երեք եկեղեցի արդեն ամբողջությամբ ոչնչացվել են։ Երկրորդը՝ պատմության այլափոխում, երրորդը՝ սեփականաշնորհում, այսինքն ՝ազգային պատկանելության փոփոխություն։ Այդ երեք ուղղությամբ Արցախի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգությունը վտանգված է։
Ստեփանակերտում ոչնչացվել են մոնումենտալ արվեստի բոլոր արձանները ու կոթողները։ Նույն վիճակը տիրում է Արցախի ամբողջ տարածքում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Շահվերդյանն ասաց, որ Ադրբեջանի գործողություններն իրականացվում են նաեւ հիշողության ոչնչացման տեսանկյունից։ Պատահական չէ, որ Ստեփանակերտի ավերումն Ադրբեջանը սկսել է հենց քաղաքի պատմական կորիզից՝ 6 պատմական թաղամասեր իսպառ ոչնչացվել են։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































