Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքեր են փոխանակվել Հայաստանում եւ Վրաստանում իրականացվող կրթական, սոցիալական բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ

Դեկտեմբեր 10,2025 18:05

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում, անդրադարձել աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման, հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական զարգացման հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում եւ Վրաստանում իրականացվող կրթական, սոցիալական բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորաշվիլիի հետ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031