Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքներ է հնչեցրել քննիչի հասցեին և հարվածել նրա թիկունքին, բռնություն է գործադրել նաև ոստիկանի նկատմամբ

Դեկտեմբեր 10,2025 18:15

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն հարցաքննության հրավիրված քաղաքացու եղբայրը՝ Ս. Ա.-ն, հիշյալ քննչական վարչության վարչական շենքի մոտ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ինչպես նաև բռնություն է գործադրել նշված քննչական վարչության քննիչի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի ոստիկանի նկատմամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Ա.-ն, տեղեկանալով, որ եղբայրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հարցաքննության նպատակով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, գնացել է նշված քննչական վարչության շենքի մոտ և, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ: Այդ ընթացում Ս. Ա.-ի եղբորը հարցաքննության հրավիրած քննիչը դուրս է եկել վարչական շենքի դիմաց՝ փորձելով պարզել, թե ինչ է պատահել: Ս. Ա.-ն, սակայն, շարունակել է իր հակաիրավական վարքագիծը՝ հայհոյանքներ է հնչեցրել քննիչի հասցեին և հարվածել նրա թիկունքին՝ այդ կերպ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կապված նրա օրինական ծառայողական գործունեության հետ։

Վերը նշված քննչական վարչության շենքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողը Ս. Ա.-ի հակաիրավական վարքագիծը կանխելու նպատակով փորձել է բռնել նրան, սակայն վերջինս բռնություն է գործադրել նաև ոստիկանի նկատմամբ՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որից հետո դիմել է փախուստի:

Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031