Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանություններն ուզում են, որ Արցախի հարցը շուտ ցրվի, իսկ դրա լավագույն ձեւն այն է, որ արցախահայությունը Հայաստանում չլինի, ցրվի ամբողջ աշխարհում»

Դեկտեմբեր 10,2025 18:50

«Առաջիկայում մենք գնալու ենք ընտրությունների, եւ կարծում եմ, որ Արցախի խնդրի շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշումները նաեւ շատ կարեւոր չափանիշ են, որով մեր ժողովուրդը, շատ արցախահայեր, որոնք ունեն նաեւ ընտրելու իրավունք Հայաստանում, պետք է առաջնորդվեն»,- Արցախի Ազգային ժողովում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

«Մենք ճանաչում ենք եւ պաշտպանում ենք արցախահայության իրավունքը՝ դեպի պատմական հայրենիք վերադարձը, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ կան իրողություններ, մասնավորապես այն, որ այսօր ոչ մի խելքի գլխին մարդ չի գնա բռնապետական Ադրբեջան ապրելու։ Էն քաղաքական ուժը, որն ասում է՝ ես գալու եմ իշխանության եւ ապահովելու եմ արցախցիների վերադարձը դեպի Արցախ, ինքն ըստ էության ասում է, որ ես գնալու եմ չեղած բանակով պատերազմելու»,- ասաց նա՝ ներկայացնելով Արցախի հարցով այն դրույթները, որոնցով ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում 

Զուրաբյանը հավելեց, որ այս իշխանություններն ուզում են, որ Արցախի հարցը շուտ ցրվի, իսկ ցրվելու լավագույն ձեւն այն է, որ արցախահայությունը Հայաստանում չլինի, ցրվի ամբողջ աշխարհում։ «Հետեւաբար, առաջնային նպատակը պետք է լինի այս իշխանությունների հեռացումը, եթե մենք ուզում ենք, որ Արցախի հարցերն առաջ գնան»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031