Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղային սպանել են, որովհետև ինքը տեսել է՝ ոնց են թալանում բանակը․ վառելանյութ են գողանում իր զորամասից»․ Վալերիկ Մուրադյանի մայր

Դեկտեմբեր 10,2025 19:01

«Իմ տղան ծառայել է Ղարաբաղի Ստեփանակերտի Հայկազով զորամասում․ այն Ղարաբաղի, որն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանինն է»,-բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների՝ «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։

Նա հայտնեց, որ բազմաթիվ դիմումներ է ուղարկել այն հարցմամբ, թե որ օրենքով են իր երեխային տարել Ղարաբաղ և ոչ մի պատասխան չի ստացել․ «Այնինչ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջան է, մեր տասնութ տարեկան տղաներին ինչո՞ւ են այնտեղ տարել, մինչդեռ մենք մեր դիմումների պատասխանը չունենք տարիներ շարունակ։ Իմ տղային սպանել են, որովհետև ինքը տեսել է՝ ոնց են թալանում բանակը․ վառելանյութ են գողանում իր զորամասից։ Իրեն վերացրել են, որ չբարձրաձայնի, ոչ մի տեղ չերևա։ Տարիներ շարունակ բողոքում եմ, որ իմ տղան ինքնասպան չի եղել, բայց ինքնասպանության հասցնելու հոդված են դրել։

Վարչապետի հանձնարարությամբ, երբ ստեղծվեց այդ խումբը՝ վեց իրավաբանից բաղկացած, այդ խմբի ղեկավարը եղել է Աննա Վարդապետյանը, բոլորը միաձայն համոզվեցին, որ պաշտոնական վարկածներին չի համապատասխանում իմ որդու քրեական գործը։ Աննա Վարդապետյանը վարչապետին ներկայացրել է, որ մայրերը ճիշտ են, և գործերը պետք է վերաորակում ստանան, հոդվածները փոխվեն։ Վարչապետն էլ ասել է, որ ես իմ ձեռքերը մի կողմ եմ քաշում, գնում ես դատախազություն և այս գործերը հետդ տար որպես օժիտ, և ավելի լայն կլինի քո ուսումնասիրությունների շրջանակները և դրանք ուսումնասիրի։ Այնինչ այդ օրվանից ոչինչ չի արվում։ Աննա Վարդապետյանը մեզ չի ընդունում, ուղարկում է զինդատախազություն, զինդատախազությունն էլ ասում է՝ ձեր գործերով անելիք չունեմ։ Իսկ 2018-ին Փաշինյանը չգիտեմ՝ շոու էր ցույց տալիս, ինչ էր անում, որ ժողովուրդն իրեն ընտրի, մենք էլ հավատացինք, որ ասաց՝ էս գործերը սենց չեն մնալու, չեմ կարող տեսնել, որ դուք այստեղ կանգնած եք տարբեր եղանակների, այս գործերը պետք է բացահայտվեն, բայց մինչև այսօր ոչինչ չի արվել։ Մեր իրավունքները ոտնահարվում են, նույնիսկ Եվրոպական դատարանի վճիռները չեն կատարում մեր իշխանությունները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031