Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել գերմանական հիմնադրամների, ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների և լրագրողների հետ:
Հիմնադրամի գլխավոր քարտուղար Մարկ Շպայխը շնորհակալություն է հայտնել այցելության համար և նշել, որ հանդիպման մասնակիցները շահագրգիռ են լսել Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ վարչապետի տեսակետներն ու դիտարկումները:
Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները, խաղաղության օրակարգը, տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ Երևանի տեսլականը, ինչպես նաև ՀՀ Կառավարության իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունները։
Կարդացեք նաև
Քննարկում է ծավալվել Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման, տարածաշրջանային տնտեսական նախաձեռնությունների և Եվրոպայում Հայաստանի դերակատարության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
ՀՀ վարչապետի աշխատակազմ



















































