Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից

Դեկտեմբեր 10,2025 19:50

Ակբա բանկի կիբեռանվտանգության թիմը ArmSec 2025-ի շրջանակում ներկայացրել է ցանցային սպառնալիքներից և զեղծարարություններից թվային միջավայրը պաշտպանելու իր լուծումները։

Ակբա բանկի առաջարկած լուծումների շնորհիվ հնարավոր է մի քանի անգամ բարձրացնել մոբայլ հավելվածների անվտանգության մակարդակը՝ պաշտպանելով դրանք նույնիսկ ամենատարածված կիբեռհանցագործություններից։

«Շատ տարածված է զեղծարարության այն տեսակը, որով զեղծարարները զանգում են հաճախորդին, ներկայանում օպերատորի անունից և վնասակիր ֆայլ ուղարկում։ Տվյալ լուծումը, որը ներկայացնում է Ակբա բանկը, կարողանում է ավտոմատ կերպով հայտնաբերել և կանխարգելել տվյալ ֆայլը, ինչպես նաև կանխել հետագա ֆինանսական զեղծարարություններն ու կորուստները»,- նշել է  Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմ լիդեր Տիգրան Ավանեսյանը։

«Այստեղ մեր նպատակն է ներկայացնել այն մեթոդները, որոնք կօգնեն այլ կազմակերպություններին ևս կանխարգելել այն հարձակումները, որոնք տեղի են ունենում մատակարարների շղթաների միջոցով։  Մեր գործընկերները կարող են վստահ լինել, որ նրանք պաշտպանված են։ Մեր տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել ժամանակակից թվային հարձակումներին և մարտահրավերներին»,- նշել է Ակբա բանկի կիբեռպատահարների հակազդման և կանխարգելման թիմ լիդեր Լևոն Իսաջանյանը։

«Արհեստական բանականությունը համակարգի համար շատ խնդիրներ է առաջացնում. հիմա արհեստական բանականությունը կարողանում է շատ լավ  ծրագրեր գրել, որոնք վնասում են համակարգը։ Մեր թիմը մշտապես հետևում է տեխնոլոգիայի աճին ու զուգահեռ զարգացնում իր պաշտպանության մեթոդները»,- նշել է  Ակբա բանկի կիբեռանվտանգության պաշտպանողական թիմի մասնագետ Արտյոմ Արսենյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031