Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Բաքվում է:
Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` զրուցակիցները հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն իր ադրբեջանցի գործընկերոջ` Սամիր Շարիֆովի հետ բանակցություններ է վարել Բաքվում դեկտեմբերի 8-ից 11-ը տեղի ունեցած ռուս-ադրբեջանական խորհրդակցությունների ժամանակ, ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Մանրամասն քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հայ–ադրբեջանական կարգավորումը և Ռուսաստանի կողմից այս գործընթացի հնարավոր խթանումը՝ հիմնվելով 2020-2022թթ. ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա»։


















































